211652_close_icon
views-count41232 դիտում article-date 21:00 07-08-2017

Արմավիրի մարզի «Նոր Դվին» ռեստորանային համալիրից 33-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ Վաղարշապատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ինչի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Սիմոնյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վաղարշապտի ոստիկանները պարզել են նաև, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Աշտարակի խճուղու վրա գտնվող «Նոր Դվին» ռեստորանային համալիրից, որտեղ բակում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և անհայտ անձի միջև և անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ս. Սիմոնյանին: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր