Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների առաջին մեծ խմբաքանակի համար կտրամադրի սանիտարական անձնագրեր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վաղը՝ օգոստոսի 8-ին, սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների առաջին մեծ խմբաքանակի համար կտրամադրի սանիտարական անձնագրեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից հաց և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի առակայությունը պարտադիր է:
Արարողությունը տեղի կունենա Ծիծեռնակաբերդի խճուղու՝ թանգարանին հարող տարածքում, ժամը 16:00-ին:
Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 206040 հեռախոսահամարով: