10990 դիտում
17:26 01-08-2017
«Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով» ՍՊԸ-ի 5 փոխադրամիջոցների տրամադրվել են սանիտարական անձնագրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն օգոստոսի 1-ին առաջին սանիտարական անձնագրերն է տրամադրել թռչնամիս ներմուծող և ողջ հանրապետությունում տարածող «Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով» ՍՊԸ-ի 5 փոխադրամիջոցների:
Ծառայություն դիմած ընկերության փոխադրամիջոցներն անցել են համապատասխան ստուգում, ունեն մասնագիտական եզրակացություն և բավարարում են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջները:
Ըստ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրման կարգով սահմանված ժամանակցույցի, սկսած 2017թ. սեպտեմբերի 1-ից սանիտարական անձնագրերի պահանջը առաջնահերթ սկսում է գործել հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար: Ու թեև սննդամթերքի այլ ոլոտներում կարգը գործողության մեջ է դրվում միայն 2020 թվականի հուլիսի 1-ից, թռչնամիս տեղափոխող «Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով» ՍՊԸ-ն ցանկություն է հայտնել սանիտարական փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերը ստանալ արդեն այսօր:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ից պետական գնումների շրջանակներում հաց և միս ձեռք բերող կազմակերպությունները, ինչպես նաև Երևանի հանրային սննդի կազմակերպման օբեկտները, իսկ նոյեմբերի 1-ից՝ նաև առևտրի իրականացման վայրերը, պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից:
2018 թվականի ապրիլի 1-ից իրավական այս նորմը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար:
Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության «Թեժ գծին»՝ 206040 հեռախոսահամարով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
6147 դիտում
19:16 08-08-2017
ՍԱՊԾ-ն տրամադրել է սանիտարական անձնագրեր 6 ընկերության 37 փոխադրամիջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3484 դիտում
14:44 28-03-2017
Շրջանառության մեջ կդրվեն հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր
6207 դիտում
17:19 07-08-2017
Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների առաջին մեծ խմբաքանակի համար կտրամադրի սանիտարական անձնագրեր