211652_close_icon
views-count55805 դիտում article-date 18:41 02-08-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. շինանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Զվիյադ Մագրակվելիձեն Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած Mercedes Actros մակինշի 6 MO 9033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խորտկարանի աշխատակիցները, ինչպես նաև մի քանի երիտասարդներ, ովքեր բնակվում են Ծաղկաձորում: Դեպքի վայր են ժամանալ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրակարարական ջոկատը՝ Անտոնյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր