211652_close_icon
views-count10644 դիտում article-date 22:16 25-07-2015

Ավտովթար Բջնի գյուղում 62-ամյա վարորդը շինանյութով բարձված ԳԱԶ 53-ով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 35 փողոցի բնակիչ 62-ամյա Վալերի Կիրակոսյանը իր վարած Գազ 53 մակնիշի 32 UO 165 համարանիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել է պատին և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենան բարձված է եղել շինանյութով , իսկ վարորդին առաջին իսկ պահից օգնության են հասել գյուղացիները: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱՊՊԱ գործակալը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր