16801 դիտում
14:00 02-08-2017
Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են մարզում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները
Այսօր՝ օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի գործադիր տնօրեն, Գյումրիի Տեխնոլոգիական Կենտրոնի Բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանին, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել հյուրին հրավերն ընդունելու համար, ապա ներկայացրել մարզում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված և նախանշված աշխատանքները: Կարեն Բոթոյանը նշել է, որ շատ է կարևորում Գեղարքունիքում ՏՏ-ի ոլորտի զարգացումը, հավելելով, որ ոլորտում լուրջ քայլեր իրականացնելը լինելու է իր գործունեության առաջնահերթություններից մեկը:
Ամալյա Եղոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշելով, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել մարզում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։
Նա նշել է, որ որոշակի ուսումնասիրություններ իրականացնելուց հետո հնարավոր կլինի կարճ ժամանակում Գեղարքունիք ներմուծել մեկնարկային կրթական ծրագրեր, որոնց արդյունավետությունն արդեն ապացուցվել է այլ մարզերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ոլորտին առնչվող տարաբնույթ ծրագրերի մեկնարկի հնարավորությունները Գավառ, Վարդենիս, Վարդենիկ, Սևան և մարզի այլ խոշոր համայնքներում:
Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս ավելի ընդլայնված կազմով հանդիպում կազմակերպել մարզից նախապես ընտրված համայնքներից մեկում։
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
19:04 17-01-2022
Վարչապետի մոտ քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները
753 դիտում
12:38 14-11-2014
Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները
Այս բաժնից
637 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը
571 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1027 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները