ԱՄՆ-ի Սենատը հաստատեց ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը
ԱՄՆ-ի սենատի անդամները ձայների մեծամասնությամբ ընդունել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնում Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը, որն առաջադրել էր երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է CNN-ը։
Թեկնածությանը կողմ է քվեարկել 92, դեմ՝ 5 սենատոր։ Սպասվում է, որ առաջիկայում կհայտարարվի, թե Ռեյը երբ կերդվի նոր պատոնը ստանձնելիս։
Թրամփը նրան անվանել էր «անթերի որակավորված մասնագետ»։ Հիշեցնենք, որ նախկին ՀԴԲ ղեկավար Ջեյմս Քոմիին Թրամփը պաշտոնանկ էր արել այս տարվցա մայիսի 9-ին՝ հայտարարելով, որ գոհ չէ Քոմիի ախատանքից։