36368 դիտում
17:57 28-07-2017
Երևանում բախվել են 25-ամյա վարորդի Mercedes-ն ու 46-ամյա վարորդի «06»-ը. վերջինիս վարորդը եղել է խմած, նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 10-րդ փողոցի բնակիչ՝ 25-ամյա Էդգար Շախիկյանի վարած Mercedes մակնիշի 32 LA 333 համարանիշի և Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FC 711 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Ա. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ «06»-ի վարորդ Ա. Կիրակոսյանը եղել է ոչ սթափ /խմած/ վիճակում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+