211652_close_icon
views-count42310 դիտում article-date 22:55 22-09-2016

Ավտովթար Երևանում. բախվել են 32-ամյա վարորդի Mercedes-ն ու Menu.am-ի աշխատակցի մոպեդը. վերջինիս տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի Առափի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 35 CA 220 համարանիշի ավտոմեքենան և Դավիթաշեն 2- րդ փողոցի 34 տան բնակիչ 23-ամյա Նարեկ Մկրտչյանի վարած Menu.am-ի մոպեդը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդի վարորդ Ն. Մկրտչյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր