2817 դիտում
10:51 05-06-2016
Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես և կանխատեսվել էր Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում դիտվել են ակտիվ ամպրոպային գործունեություն և հորդառատ անձրևներ:
Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, որի հետևանքով հատկապես [b]կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է մնում կարկտի հավանականությունը[/b]:
[b]Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 7-9-ին[/b], որի հետևանքով կմեծանա և անձրևների ինտենսիվությունը և տևողությունը: Նշված ժամանակահատվածում ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:
Հունիսի 7-9-ն պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 3-5 աստիճանով:
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Հունիսի 5-9-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 5-7-իը էապես չի փոխվի, 8-ին կնվազի 3-4 աստիճանով:
[img]/ups/images/0930579001465110148566212.jpg[/img]
[color=#CC0000] Երևանում`[/color]
Հունիսի 5-9-ը, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
[img]/ups/images/0799520001465110161844155.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
29741 դիտում
10:43 25-01-2016
Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հունվարի 26-ը
43434 դիտում
12:15 28-07-2017
Առաջիկա 5 օրերին ջերմային ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
730 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
838 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
586 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին