Պարգևատրումներ Սփյուռքի նախարարությունում
Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևներ հանձնեց Սփյուռքի մշակութային գործիչներին: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի նախարարությունից:
ՀԲԸՄ Փարիզի «Ահազանգ» թատերախմբի հիմնադրման 25 ամյակի առթիվ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ահազանգ» թատերախմբին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, որը հանձնվեց թատերախմբի գեղարվեստական ղեկավար Մկրտիչ Բասմաջյանին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ ՍՆ «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրել «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Նոր սերունդ» մշակութային միության ատենապետ, ակտիվ համայնքային, քաղաքական, հասարակական գործիչ Անի Եփրեմյանին:
Երրորդ պարգևը՝ ՀՀ ՍՆ «Երախտագիտության»» մեդալը նախարարը շնորհեց լիբանանահայ երիտասարդ Արարատ Ճերեճյանին, ով աշխատում է «Emirates» ավիաուղիներում` որպես ուղեկցորդ: