211652_close_icon
views-count54986 դիտում article-date 13:40 24-07-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Մասիս-Նուբարաշեն ճանապարհին. ВАЗ 21093-ը հայտնվել է ձորակում, կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Խարբերդ այգեգործական ընկերության 6-րդ փողոցի բնակիչ՝ 47-ամյա Մանվել Աբրահամյանը իր վարած ВАЗ 21093 մակնիշի 34 MC 177 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Աբրահամյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Նոր Խարբերդ այգեգործական ընկերության թաղամասի բնակիչներ, 43-ամյա Գևորգ Հովհաննիսյանը, 51-ամյա Արմեն Մամբրեյանը, 39-ամյա Գուրգեն Չարվադարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Աբրահամյանը ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր