211652_close_icon
views-count10601 դիտում article-date 23:21 21-07-2017

Սևանա լիճը 26 օրում իջել է 8 սմ-ով. «Էկոլուր»

Ընդամենը 26 օրում Սևանա լիճն իջավ 8 սմ-ով: 2017թ-ին Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը հասավ հունիսին: Հունիսի 26-ից լճի մակարդակը սկսեց իջնել` հուլիսի 21-ի դրությամբ կազմելով 1900.83մ: Այս մասին տեղեկատվություն է տարածել [url=http://ecolur.org/hy/news/sevan/lake-sevan-level-decreasing-day-by-day-reduction-of-8-cm/9334/]«Էկոլուր»[/url] տեղեկատվական ՀԿ-ն, որը շարունակում է հետևել Սևանա լճի մակարդակի իջեցմանը: Լճի մակարդակի անկումը պայմանավորված է Սևանից ոռոգման համար իրականացվող ջրառով: Արդեն իսկ Սևանա լճից բաց է թողնվել 141.595 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորվող արտահոսքն է: Սևանա լիճ ջրի մուտքը կազմում է 95.414 միլիոն խմ, որից 15.396 միլիոն խմ-ն ստորգետնյա հոսքն է, 80.018 միլիոն խմ-ն Արփա- Սևան ջրատարով հոսքը: Նշենք, որ «Արփա-Սևան» ջրատարով հուլիսի 5-ից սկսած Սևանա լիճ ջուր չի հոսում: «Արփա-Սևան» ջրատարով Սևան ջուր է տեղափոխվել ընդամենը 3 ամիս` ապրիլից մինչև հուլիսի սկիզբը: Մինչդեռ այս ջրատարը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` գումարային 250 միլիոն խմ ջուր տարեկան:

Նմանատիպ նյութեր