Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հրաժարական է տվել
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հրաժարական է տվել: Սփայսերի այս որոշումը պայմանավորված է Սպիտակ տան հաղորդակցությունների բաժնում արվող կադրային փոփոխություններով: Այս մասին հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-40686428]BBC[/url]-ն,
New York Times-ի տվյալներով՝ Սփայսերը «մեծ սխալ» է որակել Դոնալդ Թրամփի՝ հաղորդակցությունների բաժնի տնօրենի պաշտոնում նյույորքցի ֆինանսիստ Էնթոնի Սկարամուչիին նշանակելու որոշումը, որը դեռ չի հրապարակվել:
Սփայսերը 2011-ից եղել է Հանրապետական կուսակցության Ազգային հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը: 2015-ին նա նաև զբաղեցրել է կուսակցության ռազմավարության գլխավոր մասնագետի պաշտոնը: