211652_close_icon
views-count28540 դիտում article-date 16:58 20-07-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր փոխնախարար է նշանակել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հուլիսի 20-ին, որոշումէ ստորագրել, որով Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։ Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»։

Նմանատիպ նյութեր