211652_close_icon
views-count15237 դիտում article-date 09:20 19-07-2017

Երևանի թիվ 135 դպրոցը քանդվել-անհետացել է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթաց­քում գրեթե անհետացել է: Այն քանդվել, ավերակ է հիշեցնում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ դպրոցը նորից է կառուցվելու: Մանրամասնեցին, որ այն ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման՝ կառավարության կողմից հաս­տատված ծրագրի մեջ և պետք է վերակառուցվի Ասիական զարգացման բանկի միջոցներով: «Դա պետք է լինի սեյսմա­կայունության ժամանակակից սկզբունքներին համապատաս­խան»,- ասաց վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ հավելե­լով, որ նշված ծրագրում ընդգրկված է երևանյան 14 դպրոց: Նշենք, որ «Հանրակրթական հաստատությունների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում առաջնահերթ ամրացվելիք կամ կառուցվելիք դպրոցները 20-ն են, թեպետ վթարային է համարվում ավելի քան 420 այդպի­սի շենք: Ծրագրի իրագործումը նախատեսված է 2015-2030 թվականներին: Քանդված համար 135 դպրոցում վերջին ու­սումնական տարվա դրությամբ սովորել է 1.288 աշակերտ: Մինչև նոր շենքի կառուցումը նրանք ուսումը կշարունակեն հանրակրթական այլ հաստատություններում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր