211652_close_icon

Տարոն Մարգարյան. «Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը»

views-count4383 դիտում article-date 22:16 17-07-2017
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տրանսպորտի վարչությանը հանձնարարել է ՃՈ և ԱԻՆ հետ համագործակցելով կազմել մայրաքաղաքում վերջին 10 տարվա ընթացքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարների վիճակագրությունը: Աշխատանքները կհամակարգի քաղաքապետի խորհրդական, ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: «Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը, ինչը հաշվի առնելով անհրաժեշտ է ունենալ մայրաքաղաքի փողոցներում և խաչմերուկներում գրանցվող ավտոպատահարների վիճակագրությունը, ինչը թույլ կտա բացահայտել այն վայրերը, որտեղ առավել շատ են գրանցվում նման պատահարներ, երբեմն նաև բերելով անդառնալի հետևանքների: Հետագայում մեր համապատասխան կառույցները կիրականացնեն համապատասխան ուսումնասիրություններ և կփորձենք ՃՈ հետ համատեղ գտնել քաղաքաշինական լուծումներ, որպեսզի տվյալ հատվածներում ապահովենք մեր համաքաղաքացիների անվտանգությունը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր