9587 դիտում
12:28 13-07-2017
Փոփոխություններ են սպասվում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքում
Կառավարության վարչապետ Կարեն Կարապետյանն անդրդարձավ բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտությանը։
Նա ասաց, որ ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը:
«Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է պատշաճ, կանխատեսելի ժամկետներում գործունեության իրականացում ըստ միջազգային լավագույն չափանիշների»,-ասաց նա:
Վարչապետը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց երեքամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու ու բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ, ապա ավելացրեց. «Պարո՛ն Մինասյան, երեք ամիսը շատ չի մի քի՞չ»։
«Կարող ենք մեկ ամսվա ընթացքում էլ անել, պարոն վարչապետ»,- արձագանքեց բնապահպանության նախարարը:
Վարչապետը հավելեց. «Ֆիքսեցինք»:
Նմանատիպ նյութեր
1766 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
484 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
877 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
466 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը