211652_close_icon
views-count56931 դիտում article-date 21:42 12-07-2017

Երևան-Սևան ճանապարհին 28-ամյա վարորդը, Mercedes-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է ծառերի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հուլիսի12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչ 28-ամյա Տարոն Անդրեասյանը իր վարած Mercedes մակնիշի 29 ԼԼ 989 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ծառերի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարաների ջոկատը 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դարձի բերել այն: Փաստի առթիվ ՃՈ 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, նա եղել է սթափ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր