88965 դիտում
13:56 12-07-2017
Դաժան դեպք Երևանում. 20 տարուց ավելի ընտանիքը լքած, ապա հայտնված ամուսինը հրկիզել է տունը. սոցիալապես անապահով ընտանիքի հույսը բարի մարդիկ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորում է, որ եթե իրենց շրջանի բնակիչը գտնվում է անօգանական վիճակում, ապա անպայման վարչական շրջանի ղեկավարությունը սատար կանգնեն այդ բնակչին՝ հաշվի առնելով Բարձրյալի խոսքը՝ օգնիր և օգնության ձեռք մեկնիր կարիքավորներին, մինչդեռ էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը արդեն մի քանի օր է՝ քար անտարբերություն է ցուցաբերում իր շրջանում բնակվող հաշմանդամ ընտանիքի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 7-ին, կեսգիշերին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խորենացի փողոցի թիվ 217 տանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ցավոք, Անահիտ Մարգարյանին պատկանող տունը ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տիկին Անահիտն ասում էր. «Տունը ամբողջովին կրակի է մատնել իր ամուսինը, ով 20 տարուց ավելի ընտանիքով չի հետաքրքրվել: Երբ հայտնվել է տղայի խնդրանքով ասել են, որ կարող է իրենց հետ բնակվի ամուսինը, սակայն նա անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել կնոջ, տղայի, անչափահաս երեխաների նկատմամբ: Ճիվաղն այդ օրը գիշերը եկել, իրեն պատկանող հագուստներն ու իրերը տանից հանել, տարել է քրոջ տուն, որից հետո տունը կրակի է մատնել:
Մենք հրաշքով փրկվեցինք, հակառակ դեպքում՝ կենդանի-կենդանի այրվելու էինք կրակի մեջ: Ոչ մի օգնություն չեն ցուցաբերում: Էրեբունի թաղապետարան ենք դիմել՝ քար անտարբերություն, թաղապետը լայաղ չի անում մեզ ընդունի: Գնում ենք թաղապետարան, ասում են ՝ «Ամառա ու էս շոգին թաղապետը էստեղ հո չի լինելու: Խնդրում ենք բարի ու սրտացավ մարդկանց օգնության ձեռք մեկնեն մեզ»:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ընտանիքի մայրը և տղան հաշմանդամ են, ունեն առողջական խնդիրներ, գիշերում են բաց երկնքի տակ ու հիմա չգիտեն, ինչպես դուրս գան այդ քաոսից:
«Միայն շնորհակալ ենք Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներից, նրանց հոգեբաններից, քանի որ առաջին իսկ պահից միայն նրանք են մեր հարևանների հետ մեր թիկունքին կանգնել, հուսադրել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնում նյութեր են նախապատրաստվում և մինչև այս պահը Էրեբունու ոստիկանները որոնում են տունն ամբողջովին կրակի մատնած ապերախտ ամուսնուն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է տարածքի պատգամավորին, հուսալով, որ նա օգնության ձեռք կմեկնի խիստ կարիքավոր այս ընտանիքին:
Հուսով ենք նաև, որ Էրեբունու թաղապետարանը ՝ թաղապետի գլխավորությամբ կարթնանան թմբիրից և մարդասիրական քայլեր կձեռնարկեն այս ընտանիքին օգնելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+