211652_close_icon
views-count8086 դիտում article-date 14:15 11-07-2017

Հայաստանն ու Իրանը համատեղ կնպաստեն տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ ում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-իրանական համագործակցությունը աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ պատահարներին ու աղետներին համատեղ արձագանքման ոլորտում՝ Իրանի «Կարմիր մահիկի» ընկերակցության հետ համատեղ աշխատանքի միջոցով: Վերջինս Իրանում գործում է շուրջ 95 տարի և ունի մոտ 9000 աշխատակից: Անդրադառնալով տարածաշրջանում աղետների ռիսկի կանխարգելման, խոցելիության բացահայատման ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման հիմնահարցերին՝ կողմերը քննարկեցին փորձի փոխանակման և համատեղ ուսումնավարժանքի կազմակերպման հնարավորությունները: Իր խոսքում ԱԻ նախարարը հատկապես կարևորեց իրանական փորձը նահանգային մակարդակում աղետների ռիսկի կառավարման և արագ արձագանքման ոլորտում՝ նշելով, որ Հայաստանը կարիք ունի ուժեղացնելու ճգնաժամային արագ արձագանքման համակարգը մարզերում: Կողմերն անդրադարձան նաև փրկարարական կամավորական ուժերի ձևավորման հնարավորություններին ու մեխանիզմներին, փրկարարների համար առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպմանը՝ վերջիններիս բուժպատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Հաշվի առնելով ԻԻՀ-ի և ՀՀ-ի միջև ակտիվ զբոսաշրջությունը՝ պայմանավորվածություն ձեռքբերվեց Հայաստան-Իրան ավտոճանապարհին համատեղ հերթապահությունների իրականացման վերաբերյալ: Նախարար Տոնոյանը նաև նշեց, որ հանձնարարել է Սյունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնում ընդգրկել պարսկերեն լեզվին տիրապետող մասնագետներ, որպեսզի իրանցի զբոսաշրջիկները «911» ահազանգելու դեպքում հնարավորինս հեշտ սպասարկվեն: Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Աղետների բժշկության կենտրոն՝ ծանոթանալու վերջիններիս գործառույթներին ու տեխնիկական հագեցվածությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր