3614 դիտում
23:24 13-10-2016
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանն առաջնորդող է տարածաշրջանում
Հոկտեմբերի 13-ն աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրն է: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, օրվա առիթով տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում, թեմատիկ հանդիպում-քննարկումներ, ընտրված կարգախոսով պատրաստվում են հասարակության ուշադրությունը տարբեր խնդիրների վրա հրավիրող ուղերձներ:
2016թ. ԱՌՆ միջազգային օրվա կարգախոսն է. «Հանուն մարդկային կյանքերի փրկության. հանրային իրազեկում և մահացության նվազեցում»:
Այսօր Երևանում տեղի ունեցավ [url=http://www.mes.am/hy/news/item/2016/10/13/13102016/]«Աղետների ռիսկերի կառավարումը Հայաստանում» [/url]թեմայով սեմինար-քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչներ, ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմինների և միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը: Ներկայացնելով ՀՀ ԱԻՆ ձեռքբերումներն ու աղետների ռիսկի կառավարման ձևավորված մեխանիզմը` նա նշեց, որ ԱԻ նախարարությունը ոլորտ է ներգրավել բազմաթիվ գործընկերների, որոնց հետ էլ ձեռնամուխ են եղել աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության մշակման աշխատանքներին:
- Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային օրը ևս մի առիթ է մեկ անգամ ևս հիշեցնելու ամբողջ հասարակությանը, պետություններին, կառավարություններին, տարբեր նախարարություններին, գերատեսչություններին ու բոլոր թիրախային խմբերին՝ աղետների ռիսկերի կառավարման կարևորություն-անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ ոլորտում պետական, հասարակական և մասնավոր կառույցների լայն ներգրավվածության ապահովումը: Կայուն զարգացումը չի կարող լինել առանց աղետների ռիսկի կառավարման, առանց դիմակայունության հզորացման: Մենք դատապարտված ենք ստեղծել դիմակայուն երկիր, դիմակայուն համայնք, դիմակայուն դպրոց, դիմակայուն կազմակերպություն, ինքներս դառնանք դիմակայուն, որպեսզի պատուհասող աղետները մեզ համար չդառնան փորձանք, այլ` մենք կարողանանք հաղթահարել դրանք որպես հերթական փորձություն:
Ն. Գրիգորյանը խոսեց ԱԻՆ շոշափելի ձեռքբերումների՝ բոլոր մարզերում տեղակայված ճգնաժամային կառավարման կենտրոնների և «911» ծառայությունների, ԻՆՍԱՐԱԳ միջազգային չափանիշներին համապատասխանող, տեխնիկապես հագեցված ու բարոյական նկարագրով փրկարարական ստորաբաժանումների, սեյսմիկ պաշտպանության ու հիդրոմետ ծառայության մասին, ԱԻՆ-ի նկատմամբ ժողովրդի վստահության ու հավատի մասին: Ինչպես նաև Դեկտեմբերի 7-ին կազմակերպվող երկրաշարժի սցենարով համապետական ուսումնավարժության ու հանրային ազգային լրարշավի մասին, որը կեզրափակվի դեկտեմբերի 13-14-ը Երևանում անցկացվող հանրային իրազեկման արդեն 4-րդ միջազգային կոնֆերանսով:
Համաշխարհային բանկի փորձագետ Արա Նազինյանը խոսեց Սենդայի համաժողովի մասին և ներկայացրեց ՀԲ մի շարք ծրագրեր ու մոտեցումներ:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
8083 դիտում
14:15 11-07-2017
Հայաստանն ու Իրանը համատեղ կնպաստեն տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան