Պապարացիները Մխիթարյանին նկարել են Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ. ՖՈՏՈՇԱՐՔ
Անգլիացի պապարացիները Մանչեսթերում ֆիքսել են Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու Ֆրանսիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հանդիպումն ու համատեղ ընթրիքը:
Մխիթարյանը 42-ամյա Ջուդի Սիսեի հետ քաղաքի իտալական «Սան Կառլո Չիկետտի» ռեստորանում:
Ջուդի Սիսեն Ջիբրիլ Սիսեի հետ ամուսնական հարաբերությունների մեջ է եղել 2005-2012 թվականներին, ունեն երեք զավակ:
Ներկայումս Ջուդի Սիսեն գործարարությամբ է զբաղվում, ինչպես նաև մասնակցում է տարբեր հեռուստանախագծերի: