10757 դիտում
19:05 08-07-2017
Բակո Սահակյանի ներկայությամբ Վանք գյուղում բացվել է ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, իր ելույթում Նախագահը նշել է, որ Վանքի բնակիչներն ակտիվորեն մարտնչել են Արցախի տարբեր ճակատներում՝ իրենց դրսեւորելով որպես խիզախ մարտիկներ՝ հավելելով, որ այս կոթողը կդառնա ուխտավայր թե գյուղում ապրողների, թե այստեղ այցելողների համար:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Աթա Վանք Լես» կազմակերպությանը և ռուսաստանաբնակ գործարար Սասուն Հակոբյանին՝ հայրենանվեր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:
Նախագահ Սահակյանը 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության համար Վանք գյուղի մի խումբ ազատամարտիկների պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1838 դիտում
18:21 11-05-2019
Բակո Սահակյանը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացմանը
1423 դիտում
20:34 25-04-2015
Վերին Կարմիրաղբյուրում Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է տեղադրվել
Այս բաժնից
748 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
583 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի
709 դիտում
15:58 01-02-2025
Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ