211652_close_icon
views-count4080 դիտում article-date 17:51 07-07-2017

2016թ. ընթացքում գրանցվել է հանցագործության 18 764 դեպք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1721-ով. գլխավոր դատախազ

2016թ. ընթացքում գրանցվել է հանցագործության 18 764 դեպք՝ նախորդ տարվա 17 043-ի փոխարեն, այսինքն՝ դեպքերն աճել են 1721-ով կամ 10.1%-ով, սակայն բացահայտումն աճել է 2.8%-ով. ԱԺ-ում Գլխավոր դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դավթյանը նշեց, որ 100 000 բնակչին բաժին է ընկնում 627 դեպք, որը, նրա խոսքով՝ էապես դրական պատկեր է՝ համեմատած ԱՊՀ երկրների հետ, ինչպես օրինակ Ղազախստանի, որտեղ ցուցանիշը 2032 է, Ռուսաստանի՝ 1474, Ուկրաինայի՝ 1397, Լատվիայում 2327: «Այսինքն՝ 2 կամ ավելի անգամ՝ բացասական իմաստով գերազանցում են»,-ասաց նա: 2016թ. հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ ծանր հանցագործության դեպքերը նվազել են: 2016թ. նախորդ տարվա համեմատությամբ նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: 2016թ. հանցագործություն կատարած 293 անձ եղել է նախկինում դատապարտված, որոնցից 143-ը՝ 2 և ավելի անգամ: 2016թ. արձանագրվել է անչափահասի կողմից կատարված հանցագործության 351 դեպք, նախկին՝ 2015թ-ի 385-ի փոխարեն: 2016թ հետախուզվել են 14353 հանցագործություն կատարած անձինք, որոնցից 1655-ը կամ 11.5%-ը հայտնաբերվել է: Ըստ նրա՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ է մնացել 12698 անձ, որոնցից 11286-ը կատարել է միջին ծանրության, 792-ը՝ ծանր, 214-ը՝ առանձնապես ծանր, իսկ 406-ը՝ ոչ մեծ ծանրության հանցագործություն: 2016թ. գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործության 4895 դեպք, որը նախորդ տարվա համեմատ նվազել են 78-ով կամ 1.6%-ով: Ընդ որում, նվազել են բռնաբարության ու բռնաբարության փորձի դեպքերը (39-ից 25) և անձի դեմ ուղղված այլ հանցագործությունները (3663-3517): 2016թ. նախորդ տարվա համեմատությամբ սպանության դեպքերն աճել են 14-ով (52-ից 66) կամ 26.9%-ով, սպանության փորձի դեպքերը` 1-ով (35-ից 36) կամ 2.9%-ով, իսկ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ 27-ով (173-ից 200) կամ 15.6%-ով: 2016թ. նախորդ տարվա համեմատությամբ աճել է սպանությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 75.8%` նախորդ տարվա 71.2%-ի դիմաց: Սպանության 66 դեպքից բացահայտվել է 50-ը, նախորդ տարի 52 դեպքից բացահայտվել էր 37-ը: «Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ սպանության, սպանության փորձերի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքե­րի մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում կենցաղային հողի վրա կատարված­ները: Քիչ չեն հանցագործությունն ալկոհոլ օգտագործած վիճակում կատարված դեպքերը, բավական շատ է նախկինում դատապարտված, այդ թվում՝ համասեռ հանցագործությունների համար պատիժ կրած անձանց քանակը»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր