211652_close_icon
views-count7986 դիտում article-date 17:46 07-07-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հուլիսի 7-ին, ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Զրուցակիցներն արդյունավետ են գնահատել երկկողմ գործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր: Վերահաստատելով ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Պանկինը քննարկել են այն զարգացնելու և ընդլայնելու հեռանկարները: Անդրադարձ է եղել, մասնավորապես, գյուղատնտեսության, տրանսպորտի, ենթակառուցվածքների ոլորտներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր