211652_close_icon
views-count6882 դիտում article-date 16:05 07-07-2017

ՀՀ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ ոչ ԵՄ տարածաշրջանի հանրային բաժնի ղեկավար Սիժուխ Ժատինի գլխավորությամբ։ Ողջունելով ներկաներին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ԵՆԲ-ի հետ համագործակցության ամուր հիմքեր կան և հույս հայտնեց, որ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը հետագայում ևս կշարունակվի։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարության և ԵՆԲ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգմանն առնչվող հարցեր։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը Վրաստանին կապող այս ճանապարհն կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Արդեն իսկ մեծածավալ աշխատանք է կատարվել, ճանապարհը կառուցվում է սահմանված չափորոշիչներին համապատասխան և բարձր որակով։ Կարևոր է, որպեսզի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվեն նախանշված ժամկետների շրջանակներում, հնարավորին սեղմ ժամանակում։ Քննարկվեցին նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Թալին-Գյումրի հատվածում աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ընթացիկ մի շարք ծրագրերի, ինչպես նաև առաջիկա համագործակցության հնարավորություններին։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր