1908 դիտում
11:52 07-07-2017
«Սանիթեք» ընկերությունը հատուկ նշաններ է տեղադրում աղբամանների վրա
«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ աղբամանների այրման դեպքերը նվազագույնի հասցնելու նպատակով ընկերությունը հատուկ զգուշացնող նշաններ է փակցնում մի շարք աղբամանների վրա, ինչպես նաև նոր աղբամաններ է տեղադրում որոշ հասցեներում։ Բնակիչների նույնիսկ փոքր անզգուշության դեպքում շոգ եղանակով պայմանավորված աղբամանների մեջ գտնվող աղբը սկսում է ծխալ՝ անհարմարություն պատճառելով բնակիչներին և վնասելով ընկերության աղբամանները։ Աղբամանների վրայի նոր նշանները բնակիչներին հիշեցնելու են, որ չի կարելի ծխախոտի մնացորդ կամ այրում առաջացնող այլ իրեր նետել աղբամանի մեջ։ Նշանների տեղադրման աշխատանքները շարունակվում են, և ուշադրության կենտրոնում են հատկապես այն հատվածները, որտեղ հաճախակի են գրանցվում աղբամանների վնասման դեպքեր։
Միաժամանակ հիշեցնենք, որ ընկերության գերմանական արտադրության աղբամանները պատրաստված են հատուկ տեսակի պլաստիկից, որը, ենթարկվելով հրաջերմային ազդեցության ոչ թե այրվում է, այլ՝ միայն հալչում։ Այդպիսով հալչող աղբամանը որևէ վնաս չի կարող հասցնել մոտակա ծառերին կամ այլ օբյեկտներին, և աղբամանից կրակի տարածման հավանականությունը բացառվում է, եթե չկան դրան նպաստող արտաքին գործոններ կամ միջամտություն։
Հիշեցնենք, որ ընկերությունը պարբերաբար կոչ է անում բնակիչներին ավելի հոգատար լինել աղբամանների նկատմամբ, ինչի շնորհիվ բավականին նվազել են աղբամանների վնասման դեպքերը։ Այդուհանդերձ, խնդրի լուծման ուղղությամբ շարունակվում են քայլեր ձեռնարկվել, քանի որ ընկերությունը տարեկան զգալի նյութական վնասներ է կրում աղբամանների նկատմամբ քաղաքացիների անզգույշ վերաբերմունքի պատճառով։
Ընկերությունը հորդորում է բնակիչներին որևէ խնդիր նկատելու դեպքում գրել «Սանիթեքի» պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ https://www.facebook.com/SanitekArmenia/ կամ զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին։
Նմանատիպ նյութեր
1908 դիտում
17:30 05-03-2016
«Սանիթեք» ընկերությունը սկսել է աղբամանների լվացման աշխատանքները
1461 դիտում
20:02 17-01-2019
Երևանում ծառերը չվնասելու համար տեղադրվել են ճանապարհային հատուկ «կանաչ» նշաններ
Այս բաժնից
538 դիտում
16:21 18-05-2024
Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան
325 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը