211652_close_icon
views-count3273 դիտում article-date 10:23 07-07-2017

ԱՄՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումների վերաբերյալ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ [url=https://www.state.gov/r/pa/prs/dpb/2017/07/272393.htm]հայտարարել է [/url]ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումների առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխա: Դա տեղի է ունեցել շփման գծի մոտ: Մենք ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին»,- ասել է նա: Պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին՝ մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Մեր քաղաքականությունը հստակ է մնում այդ տարածաշրջանում. այս հակամարտության միակ լուծումը բանակցությունների միջոցով կարգավորումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներին հավատարմությունը»,- նշել է Նոյերթը:

Նմանատիպ նյութեր