211652_close_icon
views-count7717 դիտում article-date 09:43 27-10-2017

«Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալին դատարան են կանչել. ուշագրավ զարգացումներ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանին, որպեսզի նա նոյեմբերի 13-ին էլի ներկայանա դատարան: Պարզեցինք, որ ՔԿՀ պետի տեղակալին դատարան են հրավիրել հարցաքննության «Հրազդան» ՔԿՀ-ում որպես անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Ասատրյանի կաշառքի գործի համար: Բանն այն է, որ ՔԿՀ դատապարտյալ Ալեն Մանուկյանը իրավապահներին հայտնել է, թե անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետը իրենից կաշառք է պահանջել, ինչի արդյունքում էլ այսօր Ասատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Սակայն այս քրեական գործի շրջանակներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, և դատարանում դատապարտալները մեկը մյուսի հետևից հայտարում են, որ ՔԿՀ պետ գնդապետ Վահան Մարգարյանն է ուղղորդել, որ քրեակատարողական հիմնարկի մասնագետ Էդգար Ասատրյանի դեմ ցուցմունք տան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր