211652_close_icon

Փլուզման հետևանքով վնասված ավտոմեքենայի տերը անակնկալի էր եկել, երբ իրեն հրավիրել էին թաղապետի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count48683 դիտում article-date 14:46 06-07-2017
Երևանի որոշ վարչական շրջանների ղեկավարներ, հավատարիմ մնալով մարդ լինելու կոչմանը, միշտ սատար են կանգնում իր բնակչին: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի անձնական միջոցներով փոխհատուցվել է իր վարչական շրջանում բնակվող Արթուր Առաքելյանին հասցված վնասը: Արթուրի հարազատները մեզ հետ զրույցում իրենց շնորհակալությունն էին հայտնում վարչական շրջանի ղեկավար Ա. Ալեքսանյանին՝ ասելով. «Ճիշտն ասած, չէինք սպաում, որ օպերատիվորեն թաղապետարանից կարձագանքեին: Փլուզման հաջորդ օրը թաղապետն անձամբ այցելեց դեպքի վայր, ծանոթացավ իրավիճակին ու հանձնարարեց կոմունալի և սանմաքրման աշխատողներին, որ տարածքը կարգի բերեն և հեռացավ: Մինչ մտածում էինք, թե արդյոք ԱՊՊԱ-ն օգնության ձեռք կմեկնի մեզ՝ վնասված ավտոմեքենան վերանորոգելու համար, հաջորդ օրը Արթուրին կանչեցին թաղապետարան, որտեղ էլ թաղապետը մեր տեղեկություններով՝ իր անձնական միջոցներից փոխհատուցեց կրած վնասը: Առիթից օգտվելով, կրկին մեր շնորհակալությունն ենք հայտնում Մալաթիայի թաղապետին»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/30/1071334/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 30-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի թիվ 6 տան հարևանությամբ գտնվող բետոնե հենապատը փլուզվել է, կա վտանգ, որ մի հատված էլ կփլուզվի: Նշված վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ժամանել էր նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ: Մոտ 190 մետր բետոնե հենապատը փլուզվել էր՝ փակելով հետիոտների համար անցուդարձի ճանապարհը և երջանիկ պատահականություն էր, որ այդ պահին նշված վայրում անցորդներ չեն եղել, իսկ հարևաններն էլ ասում էին. «Երեխաները այս հատվածում են խաղում, ու միշտ մարդիկ են գնում-գալիս, երևի Աստծո կամոք էր, որ այդ պահին մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում զոհեր կունենայինք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր