Հերոս ու մեծ մարդասեր Աշոտ Շահբազյանն անմահացավ 2016 թվականի քառօրյայի ժամանակ.Նա այսօր կդառնար 24 տարեկան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հերոս ու մեծ մարդասեր Աշոտ Շահբազյանն անմահացավ 2016 թվականի քառօրյայի ժամանակ:
Մարտի 31-ի հեռախոսազանգը եղավ վերջինը: Մորն ասել էր, որ դիրքեր է բարձրանալու: Տղան ընկավ հերոսի մահով` փրկելով ծառայակիցներին:
Արծիվ Աշոտի պատվին այսօր ծննդավայր Ախուրյանում խաչքար է բացվել: Հուլիսի 5-ն Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 24 տարեկան:
Կյանքը հանուն հայրենիքի տվեց ու անմահացավ 2016 թվականի ապրիլին Ջաբրայիլում: Շահբազյանները հատուկ հարգանք ունեն զինվորական գործի հանդեպ: Աշոտ Շահբազյանի հորեղբայրներն արիաբար զոհվել են 90-ականներին: Հայրն արցախյան ազատամարտի մասնակից է: Հորեղբոր՝ Աշոտի անունով էր կնքվել մերօրյա հերոսը:
Երբ որոշեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվել, ոչ ոք դեմ չեղավ:
Հերոսի զոհվելուց հետո միայն հայտնի դարձավ, որ Աշոտը նաեւ մեծ մարդասեր էր:
Կյանքեր էր փրկել նաեւ քաղաքացիական կյանքում՝ ոսկրածուծի դոնոր էր:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի