211652_close_icon
views-count38599 դիտում article-date 12:01 05-07-2017

Արմավիրի մարզում բախվել են ЗИЛ-ն ու ВАЗ 21102-ը. վերջինը հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհից դեպի Առատաշեն գյուղ տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Խորոնք գյուղի բնակիչ, 32-ամյա Գառնիկ Խաչատրյանի վարած ЗИЛ մակնիշի 12 ՍՕ 485 համարանիշի, Առատաշեն գյուղի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Եղիազարյանի վարած ВАЗ 21102 մակնիշի 35 CG 061 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գ. Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 ծառայության օպերատիվ կենտրոնի օրվա պատասխանատու Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր