65116 դիտում
09:02 05-07-2017
ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետ միկրոավտոբուսի ձերբակալված վարորդի բազմազավակ ընտանիքը հայտնվել է անելանելի դրության մեջ. տան միակ աշխատողը Կարապետն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի էր ունեցել ավտովթար, որի պատճառով մահացել էր 1, տուժել՝ 9 քաղաքացի:
Բախվել էին КамАЗ մակնիշի ռուսական համարանիշի բեռնատարը և Iveco մակնիշի 22 GG 299 համարանիշի միկրոավտոբուսը:
Միկրոավտոբուսի վարորդին՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ 34-ամյա Կարապետ Մողրովյանին, ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են:
Վերջինս ունի բազմազավակ ընտանիք՝ 4 անչափահաս երեխա: Ընտանիքի միակ եկամուտը Կ. Մողրովյանի ստացած աշխատավարձն էր:
[color=#EF2929]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նրա կինը՝ 33-ամյա Աննա Մողրովյանը ասաց.
-Ամուսնուս հետ վերջին անգամ խոսել եմ վթարից ժամեր հետո, նա զանգեց, ասաց, որ երեխաներին լավ նայեմ, ինքը վթարի է ենթարկվել: Հետո այլևս չեմ կարողացել կապ հաստատել, տեսակցություն չի թույլատրվում, որ գոնե բարեկամները գնան տեսնեն, խոսեն: Երեխաների աչքերից արցունքը չի ցամաքում, անընդհատ ասում են, որ ուզում են պապան տուն գա: Իմ ամուսինը առողջական լուրջ խնդիրներ ունի, ու հիմա չգիտեմ` նրա վիճակն ինչպես է: Գիտենք, որ նա բուժօգնությունից հրաժարվել է, չնայած վնասվածքներ է ստացել,անգամ ոստիկանությունում վատացել է:
Մամուլում տեղեկություն է տարածվել, թե նա անօրինական ուղևորափոխադրումներ էր անում, դա սխալ է, նա աշխատում էր <<Քոչար տուր>>-ում:
Ամեն օր ինձ զանգահարում են հիվանդանոց տեղափոխված մարդկանց հարազատները, որ մեր հիվանդին գումար է անհրաժեշտ, վիրահատության կարիք ունի, և այլն, բայց ես հնարավորություն չունեմ, ինչ անեմ:
Ես չգիտեմ` միայնակ այս 4 երեխաներին ոնց եմ պահելու առանց ամունուս: Մենք խնդրում ենք, որ նրան ազատ արձակեն, ստորագրությամբ բաց թողնեն իրեն, որ անհրաժեշտ բուժօգնությունն ստանա, նոր դատեն:
Վերջում ընտանիքի անդամները խնդրեցին ՀՀ իրավապահ մարմիններին, որպեսզի իրենց հնարավորություն ընձեռնվի գոնե կապ հաստատել Կ. Մողրովյանի հետ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+