37354 դիտում
23:19 03-07-2017
Չելյաբինսկում նավակի շրջվելու հետեւանքով վանաձորցի 2 եղբայրներն ու նրանց երեխաները զոհվել են
Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/03/1071584/]ողբերգական պատահարի [/url]արդյունքում հայեր են զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ:
Պատահարը, որը յոթ կյանք է խլել, տեղի է ունեցել հուլիսի 2-ին երեկոյան: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդկանցից մեկը իր և 2 եղբայրների երեխաների հետ նավակով շրջել է Մաքսիմկա գետի վրայով, երբ նավակը հանկարծակի շրջվել է, և երեխաներն ու տղամարդը հայտնվել են նավակի տակ: Նրանք օգնություն են կանչել, գոռացել: Ափին կանգնած 2 տղամարդիկ՝ մյուս երեխաների հայրերը, նետվել են ջուրը՝ օգնություն ցույց տալու, սակայն նրանք նույնպես խեղդվել են:
40 և 45 տարեկան 2 տղամարդու մարմինները դուրս են բերվել ջրից, ինչպես նաև 10 տարեկան աղջկա և 2 տարեկան տղայի: Ավելի ուշ հայտնաբերել են նաև 8 ու 15 տարեկան տղաների մարմինները, իսկ մի տղամարդու որոնում են։
Նավակում գտնվող 9 անձանցից 4-ին է հաջողվել փրկվել։ Չելյաբինսկի փոխնահանգապետ Օլեգ Կիլմովը լրագրողներին հայտնել է, թե տղամարդիկ ափին ալկոհոլ են օգտագործել, ապա ալյումինե նավակով գետն են մտել։ Նշվում է, որ ազգականները ափին նշել են իրենց երեխաներից մեկի՝ 9-րդ դասարանն ավարտելու առիթը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ջրավազանը նախատեսված չի եղել ոչ լողալու, ոչ էլ նավակով զբոսնելու համար: Դեպքը տեղի է ունեցել ափից մոտ 50-100 մետր հեռավորության վրա։ Նույն աղբյուրի համաձայն՝ զոհված քաղաքացիներից և ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանց հագին փրկարարական բաճկոններ չեն եղել։ Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրգործ է հարուցել:
Նշենք, որ «Մաքսիմկա» ջրավազանի վրա զբոսնողները վանաձորցիներ են, որոնք Չելյաբինսկում մշտական բնակություն էին հաստատել Ռուսաստանում մի քանի տարի առաջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8103 դիտում
11:25 03-07-2017
ՌԴ Չելյաբինսկի շրջանում նավակի շրջվելու հետևանքով 7 հոգի ջրահեղձ է եղել. նրանց մեջ կա 4 երեխա
2517 դիտում
13:52 29-08-2015
Վանաձորցի նկարչուհի Արև Ղամբարյանի երեխաները հիվանդ են. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ. տեսանյութ
Այս բաժնից
1129 դիտում
22:50 19-11-2024
Զախարովան Լիտվային և Շվեդիային խորհուրդ է տվել ավելի շատ ծախսել իրենց անվտանգության վրա
1216 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
1198 դիտում
21:59 19-11-2024
Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ