211652_close_icon
views-count23296 դիտում article-date 14:23 03-07-2017

Ուշադրություն. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն

[color=#CC0000]Ուշադրություն Հուլիսի 4-ին, 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում`[/color] Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-5-ը կբարձրանա 2-3, 6-8-ը կնվազի 4-6 աստիճանով: [img]http://shamshyan.com/ups/images/0264419001499071862524329.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում`[/color] Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: [img]http://shamshyan.com/ups/images/0419161001499071872574996.jpg[/img]

Նմանատիպ նյութեր