Ուշադրություն. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն
[color=#CC0000]Ուշադրություն[/color]
[b]Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով:[/b]
[color=#CC0000][b]Հանրապետության տարածքում`[/b][/color]
Հունիսի 27-28-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 29-30-ը՝ երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
[img]http://shamshyan.com/ups/images/0636062001498487865848143.jpg[/img]
[color=#CC0000] Երևան քաղաքում`[/color]
Սպասվում է առանց տեղումների եղանակ։
[img]http://shamshyan.com/ups/images/0540544001498487876386361.jpg[/img]