69957 դիտում
21:53 30-06-2017
Երևանում՝ կռվախնձոր դարձած խաչմերուկում, հերթական ավտովթարն է տեղի ունեցել. բախվել են 2 Mercedes-ներ. բնակիչների հույսը ՀՀ ՃՈ պետն ու Երևանի քաղաքապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի EE 831 H 61 ռուսական համարանիշի և մեկ այլ Mercedes մակնիշի 07 OO 047 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը հարվածել է նաև էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից դեպքի վայր են ժամանել ՃՈ աշխատակիցները:
Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ այս խաչմերուկում գրեթե ամեն օր ավտովթարներ են լինում ու պատճառը լուսացույցի բացակայությունն է:
«Մենք խնդրում ենք համապատասխան կառույցներին, որ վերջապես կռվախնձոր դարձած այդ խաչմերուկում, որտեղ վարորդները չեն զիջում միմյանց, երթևեկությունը կարգավորող լուսացույց տեղադրվի, այլապես ամեն անգամ նմանատիպ վթարներ լինելուց հետո ՃՈ աշխատակիցները արձանագրում են վթարը, իսկ եթե ողբերգական դեպքով է լինում՝ քննիչներն են արձանագրում ու խոստանում, որ լուսացույցները կտեղադրվեն, սակայն ամեն անգամ նույն բախտին ենք արժանանում: Հուսով ենք, որ գոնե հերթական վթարից հետո պատկան մարմինները միջոցներ կձեռնարկեն խնդիրը լուծելու համար»:
Բնակիչները նաև խնդրանքով դիմում են ՀՀ ճանապարայինհ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ասելով, որ նրանք կարող են բարի կամք դրսևորել և 25 տարուց ավելի գոյություն ունեցող այս խմդիրը լուծեն՝ ի օգուտ վարորդի, ի օգուտ հետիոտնի և ի օգուտ քաղաքացիների:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսնկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+