28121 դիտում
21:08 15-06-2017
Հերթական ավտովթար՝ կռվախնձոր դարձած խաչմերուկում. պատճառը լուսակիրների բացակայությունն է, ինչի պատճառով գրեթե ամեն օր վթարներ են տեղի ունենում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan մակնիշի 35 GV 268 համարանիշի և Lexus մակնիշի 34 MN 169 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ որ վթարի պատճառը եղել է այն, որ նախ խաչմերուկում լուսացույց չկա և հետո, որ Եղբայրության փողոցից խաչմերուկ մտնող տրանսպորտային միջոցներին գլխավոր ճանապարհ մուտք գործելու մասին ազդարարող «զիջիր ճանապարհը» նշանը չի երևում, ծառերը փակում են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+