211652_close_icon
views-count2668 դիտում article-date 15:40 30-06-2017

Հրանուշ Հակոբյանն ընդունել է լիբանանահայ քանդակագործ Ռաֆֆի Թոքաթլյանին

Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ քանդակագործ Ռաֆֆի Թոքաթլյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայ քանդակագործի մշակութային հայանպաստ, ազգասիրական գործունեությունը, մասնավորապես անդրադարձավ նրա նոր ծրագրերին: Նախարարը հետաքրքրվեց նաև համայնքի մշակութային նորություններով և հաջողություններով: Ռաֆֆի Թոքաթլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար: Նա հանգամանորեն պատմեց իր վերջին աշխատանքների մասին, նշեց, որ պատրաստվում է իր ստեղծագործությունների ցուցահադեսը բացել նաև Երևանում : Նոր ցուցադրությունը, որ պատրաստ կլինի այս տարվա վերջին՝ կնվիրվի 2018 թվականի համահայկական կարևորագույն հոբելյաններին՝ Առաջին հանրապետության և Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի 100 ամյակին ու Երևանի 2800 ամյակին: Քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր