211652_close_icon

Տոմսկում հայրը մեքենայի մեջ է թողել 11 ամսական որդուն. անցորդները կոտրել են ապակին, որպեսզի շոգից փրկեն երեխային

views-count34905 դիտում article-date 22:09 29-06-2017
Ռուսաստանի Տոմսկ քաղաքում անցորդները կոտրել են առևտրի կենտրոններից մեկի մոտ կայանված Lexus ավտոմեքենայի ապակին, որպեսզի դուրս հանեն ներսում թողած երեխային: Այդ մասին գրում է Interfax-ը: Տղամարդը սուպերմարկետի կայանատեղում կայանել է ավտոմեքենան՝ ներսում թողնելով 11 ամսական որդուն: Շոգի պատճառով անցորդներն անհանգստացել են տղայի կյանքի և առողջության համար: նրանք կոտրել են ավտոմեքենայի ապակին և դուրս հանել երեխային: Ավտոմեքենայի մոտ վերադառնալուն պես տղամարդն ագրեսիվ պահվածք է ցուցաբերել. նա որդուն նետել է դիմացի նստատեղի վրա և հեռացել: «Երեխային փրկելու համար ապակին կոտրած անցորդների գործողություններն ամբողջությամբ օրինական են: Ոչ մի կոտրած ապակի չի համեմատվի երեխայի կյանքի հետ», - ասել է Տոմսկի մարզի դատախազության պետ Անդրեյ Վյատկինը: Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ՝ «Վտանգի մեջ թողնելու» հոդվածով: Գործի քննությունը վարում է Քննչական կոմիտեի շրջանային գլխավոր վարչությունը:

Նմանատիպ նյութեր