Հունիսի 30-ին մայրաքաղաքում կանցկացվի «Խոսող խաղալիք» 4-րդ փառատոնը
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով, վաղը՝ հունիսի 30-ին, ժամը 11:00-21:00-ն Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղի կունենա «Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոնը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 11:00-ին՝ անվանի տիկնիկագործների պատրաստած տիկնիկների ցուցահանդեսով: Փոքրիկներին կհյուրընկալեն հեքիաթների սիրված հերոսները, մուլտֆիլմերի կերպարները, ծաղրածուները:
Փառատոնի ընթացքում երեխաներին հաճելի անակնկալներ կմատուցվեն: