ԱՄՆ 11-ամյա քաղաքացին քթի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում	՝ հունիսի 25-ին Հրազդան բժշկական կենտրոն տեղափոխված ԱՄՆ քաղաքացու՝ մարմնական վնասվածքներ ստանալու փաստով:  
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ժամը 12:30-ի սահմաններում «քթի սալջարդ» ախտորոշմամբ նշված կենտրոն  է տեղափոխվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչ, 11-ամյա  Անդրե Մինասյանը:
Վերջինը հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12:00-ի սահմաններում՝ Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի լողավազանում ջրի գնդակով խաղալիս: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Ա. Մինասյանը սովորում է Կալիֆոռնիա նահանգի Շերման  Մադիան դպրոցի 6-րդ դասարանում և այս օրերին ամառային հանգիստն է  անցկացնում իր հարազատների հետ Ծաղկաձորում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

