Գերմանիան նշել է Թուրքիայի հետ համագործակցելու պայմանը
Անկարայի հետ հետագա համագործակցությունը հնարավոր կլինի այն դեպքում, եթե թուրքական իշխանություններն ազատ արձակեն Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի բոլոր քաղաքացիներին, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Ria Novosti-ն։
«Կա հնարավորությունների մի ամբողջ շարք, որոնք մենք կարող ենք առաջարկել Թուրքիային տարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու համար, սակայն դա ունի իր նախապայմանը. այն է, որ Թուրքիան պետք է կատարի իր իրավական բոլոր պարտավորությունները և, առաջին հերթին, ազատ արձակի գերմանացի քաղաքացիներին, որոնց, հակառակ իրենց կամքի և մեր հստակ համոզվածությամբ, այդ թվում՝ թուրքական օրենքի, ձերբակալել են»,-ասել է նախարարը։
Նա հավելել է, որ առանց այդ փոփոխությունների՝ ինքը հետագա համագործակցություն չի տեսնում երկու երկրների միջև։