Իսրայելը հարձակվել է սիրիական զորքերի դիրքերի վրա
                        Իսրայելական զորքերը հարձակում են գործել սիրիական հրետանու դիրքերի և զինամթերքով բեռնատարի վրա՝ ի պատասխան մի քանի արկերի, որոնք պայթել են Գոլանի բարձունքներում հրեական պետության կողմից վերահսկվող մասում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սա արդեն երկրորդ սահմանային միջադեպն է երկու օրում։
Իսրայելական կողմից կորուստ չկա։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

