Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունիսի 25-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1963 թ. ծնված Վ. Հ.-ին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Հունիսի 25-ին, ժամը 11:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 57/12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին անօգնական վիճակում գտել են 1924 թ. ծնված Բ. Մ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: