Նոյեմբերյանի ավագ դպրոցի շրջանավարտները մեծ շուքով և բարձր տրամադրությամբ նշեցին ավարտական երեկոն, որը շարունակվեց մինչև վաղ առավոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 23-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավագ դպրոցի շրջանավարտները՝ թվով 31 հոգի, Նոյեմբերյան քաղաքի նորաբաց <<Ամրոց>> ռեստորանում մեծ շուքով նշեցին ավարտական երեկոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր շրջանավարտներն էլ ընդունվել են Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-եր:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, Նոյեմբերյանի երկու դպրոցների տնօրենները, ծնողներ, հյուրեր:
Միջոցառումը վարեց շնորհալի և ճանաչված հանդիսավար Սասուն Մուրադյանը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի