211652_close_icon
views-count3025 դիտում article-date 14:54 24-06-2017

Վարդան Արամյանն ընդունել է ԱԶԲ կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ՛Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Շոն Օ՛Սուլիվանը ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԶԲ միջև արդյունավետ համագործակցության և դրա հետագա շարունակականության կարևորությունը: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նույնպես կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ ԱԶԲ-ն Հայաստանի համար առանցքային գործընկերներից է և նշանակալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացներում: ԱԶԲ-ի կողմից նշվել է, որ բացի Հայաստանի հետ ընթացիկ ծրագրերից ԱԶԲ-ն հետաքրքրված է առաջիկա տարիներին համագործակցություն սկսելու նաև կրթության և առողջապահության ոլորտներում և առաջիկայում պատրաստ են քննարկումներ սկսել կոնկրետ առաջարկների շուրջ: Նախարար Արամյանը տեղեկացրել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում մեծ ուշադրություն է դարձվում աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը և հավելել, որ այդ առումով կարևորվում է նաև միջազգային գործընկերների աջակցությամբ մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Նշվել է, որ ԱԶԲ-ի կողմից համապատասխան հետաքրքրվածության դեպքում հայկական կողմը պատրաստակամ է համագործակցել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր