Օթևան տվողը ինքը մնաց անօթևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        80-ամյա Ելենա Անանյանը արդեն 3 տարի է՝ գիշերում է բաց երկնքի տակ: Նա ժամանակին որդեգրել է ոմն Տիգրան Մարդումյանին, որը այն ժամանակ եղել է 3 տարեկան, սնել, պահել և մեծացրել է իր ամուսնու հետ: 
Սակայն որդեգրված երիտասարդը երբ ամուսնացել է, սկսվել են ընտանեկան վեճերը: 2013 թվականին Տ. Մարդումյանը որոշում է ընտանիքով հեռանալ և վարձով ապրել: Այդ ժամանակ ևս նրա ծախսերը հոգում են Ե. Անանյանը և նրա ամուսինը: Եվ օրերից մի օր էլ Տ. Մարդումյանը գալիս է այդ տունը, որտեղ մեծացել է և այլևս Ե. Անանյանին ներս չի թողում, սակայն նրանց հետ շարունակում է ապրել  Ե. Անանյանի ամուսինը, որը մոտ մեկ տարի հետո մահանում է: 
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ե. Անանյանը ասաց.
 -Մինչև օրենքով դատական ատյանները կկայացնեն համապատասխան դատական ակտեր, ես որպես ծեր ու տարիքս առած կին, չիմանալով վաղվա օրը, խնդրանքով դիմում եմ Ձեզ. եթե հնարավոր է կիրառել միջոցներ, որ որդիս հասկանա` ծեր մորը նման վերաբերմունքի չպետք է արժանացնի, գիտակցի որ բնակարանը ամուսիններով ստեղծել ենք, որ չմնանք դրսում ծերության հասակում, իսկ իրեն որդեգրել ենք, որպեսզի հարգի և իր որդիական պարտքը կատարի ծնողի հանդեպ: 
Ես այն մայրերից եմ եղել, որ իմ սեփական երեխան չունենալով՝ ցանկացել եմ մայրություն անել, իսկ նրա մայրը լքել ու հեռացել էր: Որդեգրել եմ Տիգրան Մարտունի Մարդումյանին, նրան տվել եմ մայրական սեր և ջերմություն, տաք անկողին ու տան կտուր, տաքացրել սառած ոտքերը, առողջացրել ու ոտքի կանգնեցրել, բայց այսօր իմ որդին ինձ թողեց առանց կտուրի, տաք անկողնու, անօթևան դարձրել:  
Անօթևան մնալով՝ քայքայվեց առողջությունս, ձեռք բերեցի լեղաքարային  հիվանդություն: Նույնիսկ այս վիճակում որդիս ու հարսս նորից չեն թողնում, որ մտնեմ իմ տուն:
Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի
                                            
                    
                                            
                        
            

