2542 դիտում
20:57 22-06-2017
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճարտարապետների պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում եկեղեցիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ճարտարապետների պատվիրակությանը, որի կազմում էին իտալահայ Արա Զարյանը, իտալուհի Քրիստին Լամուղը և Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Աշոտ Գրիգորյանը:
Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց հայկական մշակությային արժեքների պահպանմանը, վերականգնմանը և արժևորմանն ուղղված նրանց գործունեությունը: Նա մասնավորապես նշեց. «Հարգելի հյուրեր, ուրախ եմ ձեզ ողջունել նախարարությունում: Բարով եք եկել Հայաստան: Հայկական եկեղեցիները այսօր կենդանություն ու շունչ են առնում ձեր նման նվիրյալների շնորհիվ: Արդեն վեց տարի Իտալիայից Հայաստան եք գալիս, սիրով, ջանասիրությամբ, նվիրումով վերականգնում եք հնամենի եկեղեցիների որմնանկարները: Այդ աշխատանքները մեծ ջանք, համբերություն, վարպետություն, պատասխանատվություն են պահանջում: Եվ որպես շնորհակալության, երախտգիտության, գնահատանքի արտահայտություն, ուզում եմ պարգևատրել ձեզ ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով»:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար: Քրիստին Լամուղը նշեց, որ իր համար մեծ պատիվ և հաճույք է Հայաստանում մասնակցել որմնանկարների պահպանման աշխատանքներին, ու հավելեց. «Ամեն տարի սիրով եմ գալիս Հայաստան: Այս պարգևը ինձ համար մեծ հպարտություն է: Շնորհակալություն»
Արա Զարյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար և նշեց. «Այս պարգևն անակնկալ էր ինձ համար: Պապիկիցս, հայրիկիցս սովորել եմ ծառայել իմ ազգին: Հայրս՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արմեն Զարյանը, դեռ 60-ական թվականներից զբաղվել է հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրությամբ: Ես և իմ համակուրսեցիները հայ ռեստավրատորների առաջին սերունդն ենք: Ամեն ամառ գալիս եմ Հայաստան: Վերականգնողական աշխատանքները սկսել եմ Որոտնավանքից: Հիմա աշխատում ենք Լմբատավանքում: Քրիստինի հետ հավաքել ենք 5 տարվա ընթացքում վերականգնված որմնապատկերների լուսապատճեները, որ սիրով նվիրում եմ Ձեզ:»:
Պարգևի համար շնորհակալություն հայտնեց նաև Աշոտ Գրիգորյանը: Նա անդրադարձավ ՀՀ ճարտարապետների միության և Սփյուռքի նախարարության համագործակցության հեռանկարներին: Պարոն Գրիգորյանը ներկայացրեց Թուրքիայից բերված հայկական արխիվների փաստաթղթերի իր ուսումնասիրությունը, որը կավարտի սեպտեմբերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2657 դիտում
22:45 21-06-2016
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությանը
1995 դիտում
21:12 18-03-2016
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ Մեթյու Արա Թորիկյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
973 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
694 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1057 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»